Ընտանիքի բոլոր անդամները միմյանց հետ կապված են հավերժական կապով: Ինչպիսի հարաբերություններ էլ որ մարդիկ ունենան միմյանց հետ, ընտանիքն ամենակարևորն է: Եթե ընտանիքում ուրախություն է, ապա այն տոնում են բոլորը միասին, և ընդհանուր ուրախությունը դառնում է ավելի մեծ, իսկ իսկ այն դեպքում, երբ տխուր իրադարձություն է, շատ մարդիկ աջակցում են ձեզ և օգնում հաղթահարել վիշտը: Ցավոք, մեր այս նյութի հերոսների՝ Ռայանի և Հայդիի ընտանիքում դուստրը՝ Լիլիանը, հիվանդացավ: Նա  ընդամնեը 5 տարեկան էր, սակայն արդեն 3 տարի պայքարում էր քաղցկեղի դեմ, ցավոք անարդյունք: Վերջերս նրա ծննդյան տարեդարձն էր, ամենայն հավանականությամբ նրա վերջին ծննդյան տարեդարձը: Ծնողներն այդ օրը դարձրին հատուկ ու չափազանց կարևոր փոքրիկ Լիլանի համար:

1

Բժիշկներն ասել էին, որ նրա թույլ օրգանիզմն այլևս  չի կարող ընդունել քիմիոթերապիա,  և նրա կյանքին հաշված օրեր են մնացել:

2

Իրենց երեխայի ծննդյան օրն անմոռանալի դարձնելու համար ծնողները ֆեսբուքում խումբ ստեղծեցին և այնտեղ պատմեցին Լիլիանի պատմությունը:

3

Ռայանին և Հայդիին օգնեցին տեղի բիզնեսմենները, կամավորներն ու սովորական մարդիկ: Հուլիսի 31-ին կայացավ հատուկ միջոցառումը:

4

Քանի որ աղջնակն էլ չէր կարողանա գնալ ավարտական երեկույթի և հարսանիքի, այդ օրը ամեն ինչ միախառնեցին:

5

Բոլոր ծախսերը հոգացել էին նվիրատվություններ կատարող մարդիկ ամբողջ Միացյալ Նահանգներում:

6

Լիլիանի տոնին ներկա էր «Մոխրոտիկը», իսկ շուրջը հավաքվել էին Դիսնեյլենդի մյուս արքայադստրերը։

7

Հայրը նրան ամուսնության «առաջարկություն» արեց և դստեր հետ հարսանեկան պար պարեց, որպեսզի աղջնակը զգա այն, ինչը երբեք չի տեսնի:

8

Ռայանն ասում է. «Մենք չէինք կարող այսքան երկար պայքարել նրա կյանքի համար և նաև անել այս մեծ խնջույքն առանց այս մարդկանց: Շնորհակալ եմ: Այս ամենն արվեց իմ փոքրիկ դստեր ժպիտի համար»։

9

 
1

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել