Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ճանապարհատրանսպորտային խախտումները նկարահանող շարժական տեսախցիկների կիրառումը բողոքի ալիք բարձրացրեց:

Այսօր այս խնդրի շուրջ քննարկում էր տեղի ունեցել, որից հետո «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանն ասել է. «Այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց ժամանակավորապես դադարեցնել շարժական արագաչափերի գործածությունը: Մենք էլ համաձայնեցինք, որ ժողովրդին շատ չանհանգստացնենք ու ժամանակավոր հետաձգեցինք դրա կիրառումը, հետո կորոշենք` ինչ անել»:

Նաև նշվում է, որ վարչապետը հորդորել է, որ մեղմացվեն հոծ գծերը տրորելու համար վարորդներին ուղարկվող տուգանքները, ինչը, կարծում եմ, շատ կարևոր նշանակություն ունի հասարակ քաղաքացիների համար` ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել