Ինչպես ակտիվացնել մազերի աճըDirect-press.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ակտիվացնել մազերի աճը: Մադրիդի Spanish National Cancer Research Centre-ի (Իսպանիայի առաջատար ուռուցքաբանական հետազոտական կենտրոն) գիտնականները փորձարկումն անցկացրել են մկների վրա. բացահայտումն արվել է պատահաբար:

Պարզվել է, որ մկների ստացած հակաբորբոքային պրեպարատները նպաստել են նրանց մազածածկույթի վերականգնմանը: Հետագա հետազոտությունների ժամանակ պարզվել է, որ իմունային համակարգի բջիջները խթանել են հարևանությամբ գտնվող ցողունային բջիջների աշխատանքը, ինչն էլ մկների մոտ հանգեցրել է մորթու վերականգնման:

Իմունային համակարգի բջիջների ու ցողունային բջիջների փոխգործակցության մեխանիզմը կարող է լույս սփռել ճաղատության հետ կապված խնդիրների վրա: Այսպիսով՝ հաջողության դեպքում կարելի է ակնկալել, որ 5-10 տարի անց ի հայտ կգա մազերի փոխպատվաստման ավելի էժան ու հասարակ մեխանիզմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել