Ոչ ոք չի կարողանում անտարբեր մնալ նրբահամ դելիկատեսների հանդեպ։ Ինչևէ, ուտելիքի ընտրության հարցում ճաշակները, ինչպես և մնացած բոլոր հարցերում, այս դեպքում էլ տարբերվում են։ Եվ մինչ մի մշակույթում որոշ ուտեստներ դելիկատես են համարվում, մյուս մշակույթների համար դա բոլորովին ուտելու բան չէ։

Ձեզ ենք ներկայացնում 7 ամենատարօրինակ ու զզվելի դելիկատեսներն ամբողջ աշխարհից։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. եթե հիմա ինչ-որ բան եք ուտում, ավելի լավ է՝ մի կողմ դնեք ձեր ուտելիքը։

 7  Թունայի աչքեր

via youtube.com

Ձկան շոգեխաշած հսկայական աչքերը Ճապոնիայում դելիկատես են համարվում։ Ճապոնական ռեստորաններում այս ուտեստը «բացառիկ ճաշակով» մարդկանց համար է, և որքան էլ զարմանալի է, կան մարդիկ, ովքեր այն համեղ են համարում։

 6  Կասու Մարզու

Կասու Մարզուն ավանդական սարդինյան պանիր է, որը հայտնի է որպես «որդնած պանիր»։ Այն պատրաստվում է պեկորինո (այծի կաթից) պանրի նման։ Այն բանից հետո, երբ պանիրը պատրաստվում է, դրա ներսում անցք է բացվում, այնուհետև այն դուրս է հանվում այնպես, որ ճանճերը դրա մեջ ձվադրեն։ Ձվադրումից հետո թրթուրները սնվում են պանրով ու արտազատում մարսված ճարպերը, սպիտակուցներն ու շաքարը։
Պանիրը պետք է ուտել, երբ թրթուրները դեռ կենդանի են դրա մեջ։ Դե իսկ երբ փորձում ես ուտել թրթուրներով պանիրը, դրանք սկսում են մինչև 15 սմ ցատկել։ Այո՛, իսկ որոշ մարդիկ վայելում են սա որպես դելիկատես։

 5  Ոչխարի գլուխ

Ոչխարի գլուխը հարավաֆրիկյան դելիկատես է։ Այն նաև սկսում է ժողովրդականություն վայելել երկից դուրս։ Ահա թե ինչպես է պատրաստվում ոչխարի համեղ գլուխը. սկզբում անհրաժեշտ է հեռացնել կաշին ու ուղեղը, այնուհետև համեմել միսն ու պատրաստել։ Գլխի ամենահամեղ մասն ականջներն ու աչքերն են։ Ի դեպ, ոչխարի աղիները նույնպես դելիկատես են համարվում որոշ երկրներում։

 4  Սկյուռիկի ուղեղ

squirrel-foods

Կենտուկիում սկյուռիկների ուղեղները տարածաշրջանային դելիկատես են համարվում։ 1990-ականների երկրորդ կեսին բժիշկները զգուշացրեցին չօգտագործել սկյուռիկի ուղեղ, քանի որ դրանք կարող են էնցեֆալոպաթիայով վարակել։ Եվ չնայած սրան՝ շատերը դեռևս հանդգնում են փորձել այս դելիկատեսը։

 3  Հոթ վիթ լոն

Հոթ վիթ լոնը վիետնամական դելիկատես է, որն իրենից ներկայացնում է բեղմնավորված բադի 16-20 օրական պինդ եփած ձու, որում երբեմն պատահում են արդեն ձևավորված ոսկորներ ու նույնիսկ փետուրներ։ Համարվում է, որ այս դելիկատեսը նաև օգնում է վերականգնել ուժերը հետծննդաբերական շրջանում։ Հոթ վիթ լոնը ոչ միայն մեծ ժողովրդականություն է վայելում Վիետնամում, այլև Ֆիլիպիններում, Կամբոջայում, Լաոսում և Չինաստանում։

 2  Չղջիկով ապուր

Թաիլանդում չղջիկով ապուրն իսկական դելիկատես է համարվում։ Այս ուտեստը պատրաստելու համար նախ պետք է կենդանի չղջիկ բռնել, այնուհետև դրան գցել եռացող կաթի մեջ։
Եփելու ժամանակը կախված է կենդանու չափերից, ինչևէ, անհրաժեշտ է չղջիկին եփել այնքան, որ այն բավականաչափ փափուկ լինի կաթի մեջ տրորելու համար։ Այնուհետև անհրաժեշտ է ավելացնել կանաչեղեն ու համեմունքներ՝ ըստ ճաշակի։

 1  Մարդկային էմբրիոն

Այո՛, Չինաստանում մարդկանց չծնված պտուղները որոշ մարդկանց համար դելիկատես են համարվում։ Կոռումպացված բուժաշխատողներն ընդատում են առողջ հղիությունները՝ էմբրիոնի դիերը վաճառելու նպատակով։ Որոշ դեպքերում էմբրիոնները սառեցվում ու չորացվում են բժշկական միկրոալիքային սարքավորումներում, որից հետո դրանցից փոշի են սարքում ու բույսերով կապսուլաների մեջ լցնում։
Երբեմն էլ մարդկային պտուղների միսն ուտում են՝ ամբողջական տեսքով պատրաստած։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել