Ընդամենն էրեկ Բաղրամյանում մարդիկ նույն բաժակով ջուր էին խմում, իրար գրկած պարում, հացը կիսում՝ փշրանքներն էլ ավլում էին։ Ի՞նչ եղավ ձեզ մի ժամում, որ մեկդ մյուսին դավաճան եք ասում, մյուսներդ՝ ս,,,,,ր ու քֆուր... Վեհ եղեք։ Խաղաղվեք բոլորդ, ժողովուրդ։ Օպերա գնացածներն էլ, Բաղրամյանում մնացածներն էլ սեփական ընտրությունն են կատարել՝ ամեն մեկն իր քայլը խելամիտ համարելով։ Ես մնում եմ իմ համոզմանը՝ ժամանակավորապես շահեկան վիճակում ենք, քանի դեռ վերջնական լուծում չունենք։ Օրերով անքուն ու գերլարված ժողովրդին կարճատև հանգիստ ա պետք, որոշում կայացնել ա պետք։ Ի վերջո, ամեն անգամ էսպես հավաքվել կարող ենք, բայց դժվարը զուսպ ու անկիրք ցրվելն ա։ Ուժ գտեք ընդունելու, որ սխալ գործողություն չկա էս պարագայում, ուժ գտեք ինքներդ ձեզ գերազանցելու։ Մենք լավն ենք ու եկեք էդպիսին էլ մնանք։‪#‎electricyerevan‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել