Արմեն Աշոտյանը ևս փորձում է միանալ կենդանի պատին. Ցուցարարները պահանջում են հեռանալՀետևելով ցուցարարների բիրտ պահվածքին՝ ցանկանում են ևս մեկ անգամ հիշեցնել, հարգելինե՛րս, պետք չէ վիրավորել այն մարդկանց, այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ովքեր սրտացավ են մոտենում այս հարցին: Լավ եք արել, հավաքվել եք, բոլորիս բարեկեցիկ կյանքի համար եք հավաքվել, բայց մի՛ շեղվեք բուն թեմայից: Բոլորս էլ սրտացավ ենք, բոլորս էլ դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը, բայց չպետք է այս հավաքը վերածել քաղաքական պայքարի: Մի՛ կուսակցականցրեք, մի՛ քաղաքականացրեք, շարժվեք այն ուղով, որն ի սկզբանե բռնել եք և հավատացեք՝ բոլորս էլ կմիանանք ձեր բռնած գործին: Մեր ցանկությունը մեկն է. թույլ չտալ թանկացնել էլեկտրաէներգիան, այնինչ ակցիայի մասնակիցների որոշակի հատված ցույցը վերածում է իշխանական ուժի դեմ պայքարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել