Հետևելով ցուցարարների բիրտ պահվածքին՝ ցանկանում են ևս մեկ անգամ հիշեցնել, հարգելինե՛րս, պետք չէ վիրավորել այն մարդկանց, այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ովքեր սրտացավ են մոտենում այս հարցին: Լավ եք արել, հավաքվել եք, բոլորիս բարեկեցիկ կյանքի համար եք հավաքվել, բայց մի՛ շեղվեք բուն թեմայից: Բոլորս էլ սրտացավ ենք, բոլորս էլ դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը, բայց չպետք է այս հավաքը վերածել քաղաքական պայքարի: Մի՛ կուսակցականցրեք, մի՛ քաղաքականացրեք, շարժվեք այն ուղով, որն ի սկզբանե բռնել եք և հավատացեք՝ բոլորս էլ կմիանանք ձեր բռնած գործին: Մեր ցանկությունը մեկն է. թույլ չտալ թանկացնել էլեկտրաէներգիան, այնինչ ակցիայի մասնակիցների որոշակի հատված ցույցը վերածում է իշխանական ուժի դեմ պայքարի: