1999-ի նոյեմբերի 16-ին Cisco ընկերությունը գրանցում ա iPhone ապրանքանիշը, բայց չօգտագործելով էտ անվանումը որևիցե ապրանքով:
 Գրանցված ապրանքանշի գրանցման ժամկետը լրանում ա 5 տարի անց + կես տարի ժամկետ, որը հնարավորություն ա տալի տուգանք վճարելով, թարմացնել գրանցումը: Երբ Սիսկոն հասկանում ա, որ Էփըլը ավելի քան հետաքրքրված ա այՖոնով, 5 ու կես տարի անց երբ թարմացման վերջնաժամկետին մնում էր հաշված օրեր Սիսկոն հասցնում ա թարմացնել ու շարունակում ապրանքանիշի տիրապետումը:
 Վրդովված Էփլենք, սկսում են լուրջ իրավաբանական լուծումներ փնտրել ու գտնում են մի թերացում Սիսկոյի թարմացման հայտում:
 Թույլ տեղը լինում ա էն, որ Սիսկոն թարմացնելով ապրանքանիշի գրանցումը պետք ա նաև ցույց տար, որ այդ ապրանքը իսկապես գոյություն ունի ներկայացնելով ապրանքի փաթեթավորումը որին գոնե մի տեղ ներկայացված է անվանումը, Սիսկոենքել արագի մեջ բռնում են ու իրանց ընթացիք մի հեռախոսի(CTI200) տուփի վրա ստիկեռով ճպցնում iPhone™ բառը:  Էփլենցել մնում էր ապացուցել, որ ապրանքը ֆիկտիվ է գրանցված, որի արդյունքում Սիսկոենց թարմացումը կլուծարվի և հնարավորություն կտրիվ iPhone ապրանքանիշի գրանցմանը հերթ կանգնած հաջորդ ընկերությանը, իրականացնելու գրանցումը, դե գուշակեք թե ո՞ւմ էր պատկանում այդ հերթին կանգնած ընկերությունը, այո Էփլին. մի խոսքով Էփլենք մի քանի ամիսներում մի այլ կարգի լիքը իրավաբանական գործեն արած լինում ու երբ ամեն ինչ պատրաստ ա ու կարելիա ասել հաղթանակը իրանց գրպանում ա, Ստիվը զանգում ա Ջիանկառլոին(Cisco) ու բանավոր խոտանում ա որ Էփլն ու Սիսկոն կդառնան լավագույն ընկերներ, բայց iPhoneնից թող ինքը ձեռք քաշի. Ջիանկառլոն չի համաձայնում, ասելով թե ինքնել ունի պլաններ iPhone-ի ու iOS անունով հեռախոս ու սիստեմա շուկա մցնել ու առաջարկում անվանման հավասար օգտագործման պայմաններ, այսինքն 2սնել կարողանան վաճառել iPhone կրող անունով հեռախոսներ, որին իհարկե չի համաձայնվում Ստիվը ու սկսվումա իրավաբանական դատերը, արդյունքը ինքներդ գիտեք:
 Եթե ունեք ինչոր ավելացումներ կամ ճշգրտումներ, շնորհակալ կլինեմ ձեր գրառմանը: Սա իհարկե ամփոփ եմ գրել, լիքը կայֆ դետալներ կան Էս պատմության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել