1. Չի կարելի քորել մաշկը, ձեռք տալ պզուկներին կամ բշտիկներին:
  2. Չի կարելի դիպչել ինչ-որ մեկի մեջքին՝ փորձելով ընդհատել նրա խոսքը կամ ծափ տալու միջոցով աղմկոտ վայրում ուշադրություն գրավել:
  3. Չի կարելի կռացած քայլել՝ «հազիվ քարշ տալով ոտքերը»:
  4. Քայլելիս չի կարելի ձեռքերը շարժել զինվորների նման:
  5. Չի կարելի լեզվով մաքրել ատամները:
  6. Ճաշելիս չի կարելի կռանալ ափսեի վրա. հարկավոր է ուտելիքը մոտեցնել բերանին:
  7. Չի կարելի ծալել կամ խաչել ձեռքերը:
  8. Չի կարելի անընդհատ ուղղել մեջքը, ինչպես նաև գլխի, վզի կամ ձեռքերի հանգստացնող շարժումներ անել:
  9. Չի կարելի հենվել վերելակի պատին կամ դռներին:
  10. Չի կարելի մատները մտցնել բերանը սննդի մնացորդներից ազատվելու նպատակով:
  11. Չի կարելի շատ շարժվել նստած ժամանակ:
  12. Չի կարելի տաբատը կամ վերնաշապիկն ուղղել հասարակական վայրերում:
  13. Չի կարելի հասարակական վայրերում հայելուց օգտվել, եթե կանանց համար նախատեսված սենյակ չէ (օրինակ՝ կանանց զուգարան):
  14. Հասարակական վայրերում չի կարելի թարմացնել շպարը:
  15. Չի կարելի երկար ժամանակ անթարթ հայացքով ինչ-որ կետի նայել:
  16. Չի կարելի կրծել եղունգները:
  17. Չի կարելի նստել ոտքը ոտքին գցած կամ ոտքերը բացած: Նստած ժամանակ պետք է ոտքերը միմյանց կպած լինեն:
  18. Չի կարելի ուղղել մազերը հասարակական վայրերում:
  19. Չի կարելի բարձր խոսել:

Չի կարելի սուրճը կամ թեյը խառնելիս գդալը կպցնել բաժակի պատերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել