Tert.am-ը գրում է.

Bored Panda-ն երկու բացահայտում է արել քնի և ընձուղտների մասին:

Ըստ աղբյուրի` ընձուղտը ամենակարճ քնող կենդանին է: Այո, աշխարհի ամենաբարձրահասակ կենդանին ամենից քիչն է քնում: Նա օրական մոտ 30 րոպեով է բավարարում կաթնասունների համար կենսական այդ պահանջմունքը: 

Դրանից բացի հրապարակվել են լուսանկարներ, որոնք շատ պատկերավոր ցույց են տալիս, թե ինչպես են քնում այդ երկարավիզ կենդանիները` մի բան, որ անպատկերացնելի է թվում. բանն այն է, որ ընձուղտներին շատ հազվադեպ կարելի է քնած տեսնել, առավել ևս` ֆիքսել: Պարզաբանվում է նաև, որ ընձուղտները ընդհատումներով են քնում նշված կես ժամը` մի քանի րոպեներով: Ի դեպ, մինչև 1950-ականները գիտնականները կարծում էին, թե ընձուղտներն առհասարակ չեն քնում:

Ընձուղտի այդ և այլ առանձնահատկությունները բխում են էվոլյուցիոն անհրաժեշտությունից. ընձուղտը քիչ է քնում, քանի որ պառկելը նրա համար դժվար է, արագ վեր կենալը՝ ևս, այն դեպքում, երբ ընձուղտը գիշատիչների թիրախ կենդանի է: Մեկ այլ առանձնահատկություն է ընձուղտների ջուր խմելը. նրանք վիզը չափազանց կարճ է ոտքերի համեմատությամբ, ինչը թույլ չի տալիս նրանց՝ «կռանալ» ջուր խմելու համար: Այսպիսով` ընձուղտները ջրի իրենց բաժինն առնում են իրենց կերած բույսերից, իսկ ջուր խմում են մի քանի օրը մեկ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել