Դատելով արձագանքներից` շատերը դիտեցին ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ խաղի տոնական թողարկումը:

Շնորհակալ եմ ձեր ջերմ նամակների համար: Ճնշող մեծամասնությունը հավանեց եթերը: Որոշները քաղաքական հումորի նոր մուսա գտան:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել լրագրողներին, ովքեր իրենց մասնակցությամբ և խաղով բարձր տրամադրություն պարգևեցին բոլորիս:

Իրականում շատ խիստ մի դատեք, մի բան է բազմոցին նստած պատասխանել հարցերին, մեկ այլ բան` տաղավարում մրցութային լարվածությամբ և ժամանակի սղության պայմաններում:

Եվ իհարկե, իր բարձունքի վրա էր խաղի ողջ ստեղծագործական խումբը:

Հ.Գ. Մոտ ապագայում նոր հաղորդումներ չառաջարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել