Արդյոք կենդանիները առանց պատճառի՞ են հարձակվում մարդկանց վրա:
Ի՞նչ է թաքնված այդ դաժանության տակ, և ո՞ւր կարող է դա տանել:

Նախ պետք է նշել, որ եթե գոյություն ունի դաժանություն կենդանիների նկատմամբ և հաճախակի բնույթ է կրում, դա վառ ապացույցն է այն բանի, որ հասարակությունը վտանգի մեջ է և սկսում է կործանվել:
Ի՞նչ դեր են խաղում կենդանիները մեր կյանքում: Նրանք իրականում իրենց վրա են վերցնում այն ամբողջ էմոցիոնալ կեղտը, որ մարդիկ հավաքում են իրենց մեջ՝ վիրավորվածություն, հուսահատություն, վրեժխնդրություն և այլն: Այս ամենը հավաքվում է մարդու մեջ և ելք է փնտրում: Որպես կանոն՝ ելքը լինում են ավելի թույլերը` երեխաները, տնային կենդանիները կամ էլ փողոցային շները: Խփելով նրանցից մեկին` մարդը խփում է իրենից ուժեղին, իրեն վիրավորողին: Ապացուցված փաստ է, որ այն ընտանիքներում, որտեղ ծնողը ոչ բարյացկամ ու դաժան վերաբերմունք է ցուցաբերում կենդանիների նկատմամբ, հաճախ նման վարք է ցուցաբերում նաև իր երեխայի նկատմամբ: Բնականաբար, դա անհետևանք չի մնում: Երեխայի մոտ հավաքվում է ատելություն ու վիրավորվածություն ծնողի հանդեպ, և քանի որ երեխան ֆիզիկապես չի կարող հաղթել ծնողին, մուռը հանում է իրենից ավելի թույլերից` կենդանիներից:
Կենդանիների հանդեպ բռնություն իրագործող մարդը հիմնականում ունենում է շատ լուրջ հոգեբանական խնդիրներ: 
Արդեն վաղուց ապացուցված փաստ է, որ շատ սերիական մարդասպաններ իրենց «կարիերան» սկսել են հենց կենդանիներից: Ահա նրանցից մի քանիսը.
1. Տեդ Բանդի
Սերիական մարդասպան, ով մեղադրվել է 2 և եղել ավելի քան 40 կանանց սպանության գործով կասկածյալ: Փոքր ժամանակ կլանված դիտում էր, թե ինչպես է հայրը տանջում կենդանիներին և, հավանաբար, ինքն էլ է դրանով զբաղվել:

2. Դեյվիդ Բերկովից 
Մեղավոր է ճանաչվել 13 սպանություններում: Մինչ այդ 13-ը առաջին անգամ սպանել է հարևանի լաբրոդորին` կրակելով նրա վրա: Իսկ դատի ժամանակ դա բացատրել է նրանով, որ շան մեջ գերբնական ուժեր կային, որոնք էլ նրան ստիպել են դա անել:

3. Բրենդա Սպենսեր
Կրակահերթ է բացել կալիֆորնիական դպրոցներից մեկում, ինչի արդյունքում մահացել են 2 և վիրավորվել 9 երեխա: Հաճախակի տանջել է կատուներին և շներին` վառելով նրանց պոչերը:

4. Ջեֆրի Դեմեր.
Սերիական մարդասպան: Փայտերով ծակել է շների և կատուների գլուխը:

5. Էդի Կեմպեր.
Ամեն ինչ սկսվել է մի կատվի սպանությունից, ապա նրան դիահերձելուց և մասերի բաժանելուց: «Խրախճանքին» խանգարել է մայրը, ով ամենահետաքրքիր պահին նրան կանչել է տուն: Իսկ 15 տարի անց նա սպանել է մորը: Հետո նրա զոհերը պիտի դառնային ևս 7 կին:

6. Ջեյսոն Մեյսի.
Փոքր ժամանակ հրապուրվել է շների և կատուների սպանությամբ: Իսկ 1993թ., երբ նա 20 տարեկան էր, գլխատում է մի 13 տարեկան աղջնակի, իսկ հետո գնդակահարում նրա 14 տարեկան եղբորը: Դատի ժամանակ վճռական կետը դնում է քննիչը, ով տեղյակ էր, որ Մեյսին փոքր ժամանակ սպանում էր կենդանիներին և պահում նրանց մասունքները: Նա գտնում է սառնարանը, որի մեջ Մեյսին պահում էր կենդանիների մարմնի մասերը: Դատախազը դա ներկայացնում է որպես ապացույց, և Մեյսիին ենթարկում են մահապատժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել