Երբ Դուք Ձեր աշխատանքը ներկայացնում եք ամբողջ աշխարհին, պետք է պատրաստ լինեք «լավին, վատին և չարին»։ Ինչքան շատ մարդ տեսնի Ձեր աշխատանքը, այնքան շատ քննադատություններ կլինեն։ Ահա այսպես պետք է դիմակայել քննադատությանը.

1. Հանգստացեք և խորը շունչ քաշեք։ Զարգացած երևակայություն ունեցող մարդու խնդիրն այն է, որ նա կարող է դեպքերի վատագույն ընթացքը պատկերացնել։ Մեծամասամբ այդ մտավախությունները հնարված են։ Քննադատությունը դեռևս աշխարհի վերջը չէ։ Ինչպես գիտենք՝ վատ մեկնաբանություններից դեռևս ոչ ոք չի մահացել։ Խորը շունչ քաշեք և նախապես ընդունեք այն, ինչ Ձեզ հետ կատարվելու է։

2. Ուժեղ դարձեք։ Հարվածներին դիմակայել կարելի է միայն այն դեպքում, երբ Դուք Ձեզ վրա վերցնեք այդ հարվածները։ Ձեր կողմից ստեղծված բազմաթիվ աշխատանքներ ցույց տվեք, կարևոր չէ՝ մարդիկ ինչ կմտածեն։ Ինչքան շատ քննադատություններ լսեք, այնքան ավելի շատ կհամոզվեք, որ դրանք Ձեզ վնաս չեն պատճառի, այլ ավելի ուժեղ կդարձնեն։

3. Առաջ շարժվեք։ Ցանկացած նոր քննադատություն նոր աշխատանք ստեղծելու հնարավորություն է։ Դուք չեք կարող կառավարել Ձեզ կամ Ձեր աշխատանքին ուղղված քննադատությունները, սակայն կարող եք որոշել՝ ինչպես արձագանքել։ Երբեմն իմանալով, որ չարակամ մարդկանց դուր չի գալիս Ձեր աշխատանքը՝ Դուք ավելի կզարգացնեք այն։ Ուստի արեք ինչ-որ բան, որը նրանց կողմից ատելություն կառաջացնի։ Ասես հաճոյախոսություն լինի, երբ որոշ չարակամ մարդիկ ատում են Ձեր աշխատանքները։

4. Պաշտպանեք «խոցելի անկյունները»։ Եթե Ձեր աշխատանքը չափազանց անձնական է, այն ցույց մի՛ տվեք։ Սակայն հիշեք գրող Քոլին Մարշալի խոսքերը՝ «Քննադատությունից շարունակական փախուստն ինքնասպանության նման մի բան է»։ Եթե ամբողջ կյանքում Ձեզ խոցող իրավիճակներից փախչեք, ոչ մի անգամ չեք կարողանա մարդկանց հետ պատշաճ շփում հաստատել։

5. Հավասարակշռությունը մի՛ կորցրեք։ Հիշեք՝ Ձեր աշխատանքն այն չէ, ինչ Դուք անում եք, այլ այն, թե ինչ եք Ձեզնից ներկայացնում։ Այս փաստն ամենադժվարն ընդունում են նկարիչները, քանի որ նրանց աշխատանքների մեծամասնությունը խիստ անձնական է։ Ձեր ընտանիքի, ընկերների, սիրելի մարդկանց հետ շփվելու համար ավելի շատ ժամանակ հատկացրեք, այլ ոչ թե միայն աշխատանքով տարվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել