Թող ների ինձ Մեծ բանաստեղծը, բայց տեսեք՝ ինչ այլանդակություն է ստացվում, երբ փորձում ենք քաղաքական ռեմեյք անել )))))

1.Էս էն կուսակցությունն է, որ հիմնել է վարպետ Օհանը։

2.Էս էն տոմսն է, որ պահած է էն կուսակցությունում, 

որ հիմնել է վարպետ Օհանը։

3.Էս էն կուսակցականն է, որ գողացել է էն տոմսը,
որ պահած է էն կուսակցությունում,
որ հիմնել է վարպետ Օհանը։

4.Էս էն ոստիկանն է, որ բռնել է էն կուսակցականին,
որ գողացել էր էն տոմսը,
որ պահած է էն կուսակցությունում,
որ հիմնել է վարպետ Օհանը։

5.Էս էն մյուս կուսակցականն է, որ ծեծել է էն ոստիկանին,
որ բռնել է էն կուսակցականին,
որ գողացել էր էն տոմսը,
որ պահած է էն կուսակցությունում,
որ հիմնել է վարպետ Օհանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել