Այսօր արդեն ահագնացել է անմոռուկի բիզնեսը, մարդկանց ուղեղներն այն աստիճան է մթագնել, որ անմոռուկ կարելի է տեսնել անգամ գուլպաների ու մսամթերի սառնարանների վրա: Մեքենաների մասին խոսք անգամ չկա, բոլոր վարորդները չափազանց պահանջատերներ են: Իհարկե, շատ լավ է, որ մեր սերունդն այսպես «Հիշում է և պահանջում», բայց իրո՞ք պահանջում է, թե՞ այդ պատկերն իր կրծքին կամ մեքենային փակցնելով՝ փորձում է ետ չմնալ ուրիշներից:
Ամենավատն այն է, երբ մեքենայի վրա «պահանջատեր» վարորդն անմոռուկ է փակցնում, բայց մեքենայի ներսում Զեյնաբ Խանլարովան իր թուրք կոլեգաների հետ համերգ է տալիս: Սա ցավ է, շատ ամոթալի ցավ:
Ցուցադրական անմոռուկախտի փոխարեն անմոռուկ ունեցեք ձեր սրտում, վրեժի կողքին, իսկ այդ գումարը, որ անիմաստ տալիս եք բիզնեսմեններին, փոխանցեք բարեգործական հիմնադրամներին:

Հ.Գ Խոսքս բոլորին չի վերաբերում, իրոք, կան այնպիսիները, ովքեր ասելուց բացի՝ իրոք պահանջատեր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել