Ակնհայտ ա, որ ընթացիկ տարվա սկզբից Բավարիայի հետ ինչ-որ բան էն չի` չնայած մեկընդմեջ ջախջախիչ հաղթանակներին: Գվարդիոլայի և բժշկական անձնակազմի միջև ծագած կոնֆլիկտը, մեղմ ասած, տգեղ իրավիճակ ա ստեղծել թիմում: Ակնհայտ ա, որ ոչ մի թիմ առանց բժշկական անձնակազմի լիարժեք չի կարա աշխատի: Հատկապես էն թիմը, որը ներկայումս ընդամենը 16 առողջ խաղացող ունի իր հայտացուցակում: Բավարիան և Գվարդիոլան դժվարին իրավիճակում են հայտնվել, դա փաստ ա: Բայց հիմա կարևորը վստահությունը չկորի խաղացողների և մարզչի միջև:

Էս պատմության մեջ ով էր մեղավոր, և ով էր ճիշտ, կդատենք մրցաշրջանի արդյունքներից: Պորտուի հետ պատասխան խաղը շատ հարցերի պատասխան կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել