Պատմության անիվը ետ է պտտվում ...

Մինչև 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը այդ երկիրը համարվում էր ամերիկյան ռազմատնտեսական ամենագլխավոր հենակետն ու դաշնակիցը` ընդդեմ Խորհրդային Միության: Իսկ այդ ժամանակների Թուրքիան հետամնաց մի երկիր էր, որը որևէ լուրջ բան չէր ներկայացնում իրենից:
Իսլամական հեղափոխությունից մեկ տարի անց, երբ Իրանի կողմից գերեվարվեցին ԱՄՆ դեսպանատան ավելի քան 50 աշխատողներ, Իրանի հեղափոխության առաջնորդ Խոմեյնին Իսրայելը և ԱՄՆ-ն հռչակեց Իրանի համար առաջին թշնամիներ և խզեց բոլոր դիվանագիտական և ռազմատնտեսական հարաբերություններն այդ երկրների հետ:
Այնուհետև ԱՄՆ-ին ուրիշ որևէ այլ ելք չէր մնում, քան ամբողջ ռազմատնտեսական արսենալով իր ներկայությունն ամրապնդել Թուրքիայում և դրանից ելնելով նաև զարգացնել այդ երկրի տնտեսությունը:
Վերջին իրադարձությունները կապված են Իրանի և արևմտյան տերությունների փոխհարաբերությունների լավացման հետ, կարծես թե պատմության անիվը հետ է պտտվում` նորից դեպի նավթային ռեսուրսներով հարուստ Իրան:
Դա նաև հիմք է տալիս մտածելու, որ Արևմուտքը մի տեսակ «երես» է թեքում իր վաղեմի դաշնակից Թուրքիայից՝ միաժամանակ սեպ խրելով Ռուսաստան-Իրան հարաբերություններում:

Հ.Գ. Սա իմիջայլոց, «ոտի վրա» ասած, իսկ մյուս ենթադրությունները թողնում եմ ասածս ճիշտ ըմբռնողների հայեցողությանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել