Քիչ առաջ Շահումյանի գերեզմանատանն էի, որի հարևանությամբ մի շինություն կար, վրան ոսկեգույն տառերով մի մեծ ցուցանակ. «Սգո հանդիսությունների սրահ»: Հիմա ուզում եմ հասկանալ. ես ե՞մ հնացել, ու մերօրյա հայերենում հանդիսություն բառն սկսել են օգտագործել նաև սգո պարագայում, թե՞ դեռ հույս կա, որ իմ հայերենն արդիական ա, ու հանդիսությունը դեռ տոնական իմաստով են կիրառում: Իմացածս լեզուներում էլ էս անհեթեթությունը չի տեղավորվում (ռուսերեն՝ торжество, ֆրանսերեն՝ festivité, անգլերեն՝ festivity):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել