Հայաստանի թոփ նյուզն էս պահին ու ամենայն հավանականությամբ առաջիկա շաբաթներին լինելու է Քիմ Քարդաշյանը: Իմ գիտակից կյանքի ընթացքում չեմ հիշում որևէ մարդու այց Հայաստան, որն այսպես լուսաբանվեր: Բոլոր կայքերն ուղիղ միացումով սպասում են Քիմի վայրէջքին: Ինչ ասեմ՝ մալադեց աղջիկ: Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց մտքի գոհարները չեն ափսոսում ու շռայլ վերլուծություններ են գրում բիբլիական Արարատի ու հայկական բարոյական սկզբունքների մասին, ոչ այլ ինչ են, քան չբավարարվածների զանգված: Այդ աղջիկն ինքն իրենով ավելի մեծ հնչեղութուն ունի ամբողջ աշխարհում, քան Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու էլի մի 30 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միասին վերցրած։ ՃՃՃՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել