Ովքեր շռայլ վերլուծություններ են գրում հայկական բարոյական սկզբունքների մասին, ոչ այլ ինչ են, քան չբավարարվածների զանգված


21:33 , 8 ապրիլ, 2015

Հայաստանի թոփ նյուզն էս պահին ու ամենայն հավանականությամբ առաջիկա շաբաթներին լինելու է Քիմ Քարդաշյանը: Իմ գիտակից կյանքի ընթացքում չեմ հիշում որևէ մարդու այց Հայաստան, որն այսպես լուսաբանվեր: Բոլոր կայքերն ուղիղ միացումով սպասում են Քիմի վայրէջքին: Ինչ ասեմ՝ մալադեց աղջիկ: Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց մտքի գոհարները չեն ափսոսում ու շռայլ վերլուծություններ են գրում բիբլիական Արարատի ու հայկական բարոյական սկզբունքների մասին, ոչ այլ ինչ են, քան չբավարարվածների զանգված: Այդ աղջիկն ինքն իրենով ավելի մեծ հնչեղութուն ունի ամբողջ աշխարհում, քան Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու էլի մի 30 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միասին վերցրած։ ՃՃՃՃՃՃ