Այսօր սպորտի միջազգային օրն է: Ուրախությամբ շնորհավորում եմ ոչ միայն մարզաշխարհի ներկայացուցիչներին, այլ նաև բոլոր հայրենակիցներիս այդ կապակցությամբ: 2013թ. օգոստոսին, Միջազգային ազգերի կազմակերպության վեհաժողովի որոշմամբ ապրիլի 6-ը մեզ ևս մի հնարավորություն տվեց տեղեկացնելու, որ սպորտը խաղաղության խորհրդանիշն է, համերաշխության և հանդուրժողականության գաղափարների կրողը: 
Այս օրը նաև լրացուցիչ առիթ է սպորտի և առողջ ապրելակերպի քարոզչության նպատակով մարզական մասսայական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև հանրության տարբեր շրջանակներին ֆիզիկական կուլտուրային և սպորտին հաղորդակից դարձնելու համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ևս նախատեսել է կազմակերպել և անցկացնել մի շարք միջոցառումներ՝ ուղղված սպորտում արդար խաղի, թիմային ոգու և արդար մրցակցության գաղափարների տարածմանը: 
Կրկին շնորհավորում եմ բոլորին և կոչ եմ անում մշտապես զբաղվել սպորտով՝ լինել առողջ և կոփված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել