Ցավոք մառազմի է հասել անմոռուկացավը Հայաստանով մեկ՝ Լֆիկի «Սիթիներում», տաքսիների վրա, մանկական խանութների ու դպրոցների պատերին, անգամ տորթերի վրա… Իբր հիշում են ու պահանջում: Վերջին ակորդը 3000 ՀՀԿ-ական կանանց՝ իբր կոչն էր աշխարհի կանանց՝ ցեղասպանության դատապարտման պահանջով: Այդ կուսակցական կանայք ակցիան իրականացնում էին հրճվանքով ու սելֆիներով՝ ով է տեսել գերեզմանի վրա սելֆի անեն, չէ՞ որ Ծիծեռնակաբերդը անթաղ զոհերի գերեզմանն է: Ուրիշներից ենք պահանջում ընդունել այն, ինչին ինքներս լուրջ չենք վերաբերվում, սրբությունները ծաղրուծանակի ենք ենթարկում, ծառայեցնում PR նպատակներով: Իսկ էդ կարկատած հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, բնականաբար, հեռու չենք գնա...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել