Բացատրեմ, թե ինչու.
Տղամարդկանց մոտ այն սկսվում է Ավագ Հինգշաբթի օրվանից: Հավաքվում են ընկերներով մեկի տանն, ու սկսվում է ղումարբազությունը` հիմնականում 21 են խաղում (հայերեն` աչկո) առանց դադարի` գիշեր-ցերեկ... Ու շարունակվում է մինչ Զատկվա գիշերը, որը պարտադիր ընտանյոք պետք է անցկացնեն... Հաջորդ օրը պարտադիր եկեղեցի գնալով, որպեսզի այդ երեք օրվա ղումարբազության համար մեղքերի թողություն խնդրեն Աստծուց..
Իսկ կանանց մոտ այն սկսվում է Զատիկն ուտելուց և կահ-կարասիքը լվանալուց անմիջապես հետո` տան եղած բոլոր հայելիների շրջապատում ամենա-ամենա շորերի փորձարկումներով` մինչև լուսաբաց... Հետո հերթը ոսկեղենինն է, որն անխնա ու նաև առանց ճաշակի պետք է շարվի նրանց մարմնի բոլոր երևացող մասերի վրա... Ու էս «ծանրության» տակ էլ սկսվում է եկեղեցու բակում ցուցադրական թատրոնը... Ու շարունակվում մինչև հաջորդ օրը ընկերուհիներից մեկի տանը լոտոյի սեղանի շուրջ բամբասանքներով...))))))
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի.
Մեզի, Ձեզի Սուրբ Ավետիս... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել