Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Այսօր կայացած կիսաեզրափակիչ մենամարտում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ տոնեց Ղրղստանը ներկայացնող Սյուրգակ Ձանասիետովի նկատմամբ և վաղը ոսկե մեդալի համար մղվող մենամարտում կփորձի հաղթահարել ղազախ Սակեն Բիբասինովի արգելքը: Անապայի մրցաշարից Կարեն Աղամալյանի գլխավորած երիտասարդական հավաքականը Հայաստան կբերի նաև մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել է 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը:
Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.manukyan.75/posts/814843945217649?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել