Ալեն Դանիելյանը կպայքարի ոսկե մեդալի համար


16:27 , 2 ապրիլ, 2015

Բռնցքամարտ. Ալեն Դանիելյանը կպայքարի ոսկե մեդալի համարՌուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Այսօր կայացած կիսաեզրափակիչ մենամարտում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ տոնեց Ղրղստանը ներկայացնող Սյուրգակ Ձանասիետովի նկատմամբ և վաղը ոսկե մեդալի համար մղվող մենամարտում կփորձի հաղթահարել ղազախ Սակեն Բիբասինովի արգելքը: Անապայի մրցաշարից Կարեն Աղամալյանի գլխավորած երիտասարդական հավաքականը Հայաստան կբերի նաև մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել է 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն