Մարդ մեկ-մեկ մտածում է՝ ինչի՞դ է պետք քաղաքականությունը, ավելի լավ չէ՞ր լինի, եթե զբաղվեիր հայկական շոու բիզնեսով՝ գեղեցիկ աղջիկներ, գեղեցիկ դեկորացիաներ, գեղեցիկ իվենթներ, շնորհանդեսներ ու հյուրասիրություններ՝ ո՜ր մեկն ասես... Իսկ այստեղ՝ մեկը համակիր է, մյուսը՝ հակառակորդ, մեկը լայք է տալիս, մյուսը լայաղ չի անում՝ ինչ է՝ այլևս տերպետրոսյանական չես, հլա լավ է՝ դրանով է բավարվում՝ կարող էր ավելի վատ լինել, նույնն այլ ընդդիմադիրների, նույնն ազգափրկիչների կողմից, նույնը վառ հայրենասերների և այլն և այլն, դե իսկ վարչախմումբն էլ թքած ունի՝ նա իր ուզածն է անում՝ թեկուզ պայթես... Իսկ ո՞վ ասաց, որ քաղաքականությունը մի սիրելու բան է... Չէ, շոու բիզնեսն ավելի հաճելի ոլորտ է, բայց դե... Դա ախր իմը չի, է... Ոնց գցում-բռնում ես՝ էս կյանքն էլ մի բան չի... կյանքից դժգոհ ծերունի (չէ, դա ես չեմ՝ ՃՃՃ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել