Արմավիր քաղաքում ավարտված ՏԻՄ ընտրության արդյունքները նայելով՝ տարակուսում եմ:
28 421 ընտրողից քվեարկության է գնացել 9 246-ը: Միակ թեկնածու Ռ. Խլղաթյանին (ՀՀԿ) կողմ է քվեարկել 8 169-ը:
Հիմա շնորհավորե՞մ արմավիրիցիներին: Իհարկե՝ ոչ: Ես չեմ կարող նման ընտրությունը ձեռքբերում համարել: Խլղաթյանի պաշտոնավարումը և մի քանի տարով երկարաձգելը, կարծում եմ, չի բխում արմավիրցիների մեծամասնության շահերից:
Ինձ հետաքրքրում է՝ այն 5 ինքնաբացարկ հայտնած թեկնածուներն է՞լ են գնացել քվեարկության, թե՞ ոչ:

Լուսանկարը՝ Susik Matinyan-ի:
 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել