Ինտերնետային լրահոսն արդեն զզվելի է դառնում: Մի կերպ գիրկապ անող մի խումբ օրապակասներ, պարզվում ա, մի բան են սովորել՝ սենսա՜ցիա, ամեն գնով՝ սենսա՜ցիա, ստով, ուռճացմամբ, բայղուշությամբ, մենակ թե սենսացիա ըլնի: Ու պնևմատիկ (շարիկ կրակող) ատրճանակը դառնում ա հրազեն, գմփիկը՝ նռնակ, քարը՝ ատոմային ռումբ: Ու գնա՜ց վայնասունը. երկիրը քանդվո՜ւմ ա, հանցավորությունը մեզ կերա՜վ, իրավապահներն ի՞նչ են անում հարկատուների փողերը… Ի դեպ, ոստիկանությունը հարկատուների փողերն օգտագործում ա հարկատուին հանցագործից պաշտպանելու համար, բայց երևի սխալ ա անում. հարկատուին առաջին հերթին ձեզանի՛ց պիտի պաշտպանի… Այ, մեղմ ասած, լրատուներ, ինչի չգիտե՞ք, որ սուտ եք գրում, սուտ տեղն եք գոռում, նաև գիտեք՝ ինչի համար՝ մի քանի «այցելու» ավել ունենալու, մի քանի «լայք» ավել ստանալու համար չի՞… Մեր ժամանակ էլ պնևմատիկի փոխարեն ռագատկով էին աչք թափում, գմփիկ-դմփիկն էլ խանութի չէր, մեր ձեռով էինք սարքում, քարի մեջ էլ արուն կար, բայց մարդիկ էսպես սթրեսի մեջ չէին ընկնում, դիվադադար չէին ըլնում… Ասե՞մ՝ ինչի. դո՜ւք չկայիք, ձեր տեսակը չկար: Մարդիկ կարմրել գիտեին, 3 լայքի համար լուն ուղտ չէին սարքում, ժողովրդին անընդհատ լարվածության մեջ չէին պահում, թե ինչ ա՝ իրանց ռեյծինգն ապահովեն… Գոնե ձեր սուտը կարդացող ժողովրդին խնայեք, ախր էդ ժողովրդի մեջ հեր ու մեր, քուր ու ախպեր, ընկեր-բարեկամ ունեք, գոնե ձերոնց մեղքացեք, էս սարքովի լարվածությամբ մարդկանց խելագարության եք հասցնում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել