Հենց նոր BlogNews.am կայքում ինձ համար շատ տխուր նորություն կարդացի. «Մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ արդեն այսօր պաշտոնապես կհայտարարվի «Հարազատ թշնամի» սերիալի ավարտի մասին», բայց հետո մի կայֆ առաջարկի մասին կարդացի. «Առաջին անգամ Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ սերիալի ավարտը որոշելու են հեռուսադիտողները, ովքեր իրենց համար ցանկալի վերջաբանը կարող են գրել Armenia TV-ի Facebook-ի պաշտոնական էջում, ու հենց այդ առաջարկներից կընտրվի վերջաբանի այն սցենարը, որով կավարտվի «Հարազատ թշնամին»»:

Ես, համարելով ինձ «Հարազատ թշնամի» սերիալի արտակարգ և լիազոր դեսպան Ֆեյսբուքում, ինձ իրավունք եմ վերապահում առանձին գրել իմ պատկերացրած ավարտի մասին (Կարաք դաժե չընդունեք):

Ուրեմն՝ 
Տանոն Սպոյի կյանքը փրկում ա, ու հենց էդ պահից Սպոն ասում ա. «Մերսի, ախպերս», ու երկուսով ժպտում են... Էդ պահին գրվում է «5 տարի անց», ու այսպիսի տեսարան.

Սպոյի, Էմիլիի, Տանոյի, էն աղջկա, Ֆրիկի ու իրա սիրածի միասնական հարսանիքը, որտեղ ներկա են գտնվում բոլորը, բացի Ջեբկիրից, բոլորի մոտ ժպիտ է լինում, իրար հետ խոսում են (առանձին կադր, որ Սպոն ու Տանոն իրար հետ ախպերափայ շփվում են), ու էդ պահին սրահ է մտնում բանտից նոր դուս եկած Ջեբկիրը.... Բոլորը սառում են, լռություն ա տիրում (իհարկե, էն վախենալու երաժշտության տակ), ու Կարպիչը կամաց մոտենում ա Յուրիին, ասում. «Կներես, ախպերս...» (արցունքոտվում են երկուսի աչքերը), ու իրար գրկում են ու լացում..... 
Ու էդ պահին Կարպիչի կինը մոտենում ա իրան գրկում, էդ պահին Սպոն բարձրախոսը վերցնում ա ու կենաց ասում.

«Սիրելի բարեկամներ, ախպերներ ու հյուրեր, էս պահին եկեք վերջ դնենք մեր բոլորի հարազատ թշնամությանը, մոռանանք ամեն ինչ. մեղավորներին Աստված կպատժի, եկեք վայելենք այս հիասքանչ պահը, էս պահից մենք բոլորս ոչ թե հարազատ թշնամի ենք, այլ ուղղակի հարազատներ... Չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել ու խմենք բոլորի կենացը.... Երջանկություն բոլորիդ, ես անձամբ բոլորից ներողություն եմ խնդրում իմ բոլոր սխալների համար»:

(Ու էդ պահին լինում ա երաժշտություն, բոլորը պարում են, ու ստոպ կադր տրվում է Էմիլիի, Սպոյի ու իրենց երեխու ժպտերես կադրի վրա ու պլծ):

Դե զացենիծե....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել