Գեղեցկուհի Իրինա Շեյքը ներկայացրել է իր նոր սիրեցյալին։ Այս անգամ թոփ-մոդելի ընտրյալը դարձավ արագություն սիրող, «Ֆորմուլա-1»-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը՝ Նիկոլ Շերզինգերի նախկին փեսացուն։ Նրանց սիրավեպի մասին բամբասանքները հաստատվեցին Նաոմի Քեմբելի կողմից կազմակերպված Fashion For Relief նվիրատվական շոուի ժամանակ։ Ինչպես ԶԼՄ-ներն են վկայում՝ նրանք մոտ մեկ ամիս է, ինչ հանդիպում են և Սուրբ Վալենտինի օրն անց են կացրել միասին։

Ирина Шейк Льюис Хэмилтон

Մրցարշավորդը բաժանվել է ընկերուհուց, ում հետ հանդիպում էր 8 տարի։ Ասում են, որ նրանց բաժանումը Նիկոլի նախաձեռնությամբ է եղել։ Նրա ասելով՝ ինքը շատ է սպասել ամուսնության առաջարկ ստանալուն, սակայն ապարդյուն։ Բայց,  ըստ երևույթին, պատճառը թաքնված էր Հեմիլթոնի նոր հետաքրքրության հետևում։

Льюис Хэмилтон и Николь Шерзингер

Ինչ վերաբերում է Իրինա Շեյքին, ապա նա իր ընկերոջ՝ Քրիստիանու Ռոնալդուի հետ հարաբերությունները խզել է նախքան Սուրբ Ծնունդը և որոշ ժամանակ ազատության մեջ է եղել։ Արդյո՞ք ռուս գեղեցկուհուն կհաջողվի Հեմիլթոնի հետ հարաբերություններն օրինականացնել՝ ժամանակը ցույց կտա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել