Հոկետեմբերի 12-ին Գաֆէսճյան ժամանակակից արվեստի կենտրոնում բացվեց«Երեւան. հայացք ապագայից» ցուցահանդեսը, որը նվիրված է Էրեբունի-Երեւան առաջիկատոնակատարություններին:

Ցուցահանդեսին ներկայացված էին 20-րդ դարի հայ նկարիչների կտավները՝ նվիրված Երեւան քաղաքից: Նկարիչներ Սեդրակ Առաքելյանը, Գաբրիել Գյուրջյանը, Փանոս Թերլեմեզյանը, Մարտիրոս Սարյանը, Վահրամ Գաֆեսճեանը, Ստեփան Թարյանը, Խաչատուր Եսայանը, Ստեփան Աղաջանյանը, Տարագրոսը, Աշոտ Մամաջանյանը, Արարատ Ղարիբյանը, Հակոբ Կոջոյանը, Գեւորգ Հովսեփյանը… պատերից պատմում են 20-րդ դարի փոքրիկ տներով, նեղլիկ փողոցներով, սեղմված բակերով Երեւանի մասին, Երեւան, որը մեր սերունդը չի տեսել:

Նկարների մեջ կարոտ կար, մի քիչ՝ թախիծ, մի քիչ՝ հայացք անցյալից, կառույցներ, որոնք էլ վաղուց չկան, որոնց հետ ժամանակն ու մարդիկ անխնա են վարվել: Այսօր մենք  ունենք նոր Երեւան, նոր մայրաքաղաք: Պայծառ, գունավոր, լայն փողոցներ, ժպտերես մարդիկ, նոր, բարձր կառույցներ. սրանք էլ մերօրյա Երեւանի մասին պատմող լուսանկարներն էին, որոնք ցուցադրված են 20-րդ դարասկզբի Երեւանի հետ նույն ցուցասրահում:

Գաֆէսճյան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ սրահում երեւանյան մթնոլորտ է, հին ու նոր, փոքրիկ ու ընդարձակ Երեւանի:

Ցուցահանդեսը մինչեւ հոկտեմբերի 14-ը կարող եք այցելել անվճար, իսկ առհասարակ ցուցահանդեսը կտեւի մինչեւ դեկտեմբեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել