Ժամանակի մասին եմ ուզում խոսել: Այն կարծես հստակ բաժանվում է երկու մասի: Ժամանակ՝ օֆիսային կամ՝ վիրտուալ, և ժամանակ իրական՝ փողոցային (ոչ բացասական իմաստով, օրինակ՝ ա՛յ փողոցային): 
Տանը, գրասենյակում կամ այլուր, համակարգչի առջևնստած, հնարավոր է միանգամից լիքը բան հասցնել անել, արանքում թեյ խմել, խառնել այդ թեյը ալյումինե գդալով և օ՜ հրաշք՝ դուրս նայել պատուհանից: Դա իմ ասած վիրտուալ-օֆիսային ժամանակն է, որը շնորհիվ բազմամեգաբիտանոց ինտերնետի օգտագործվում է շատ արագ, օպերատիվ և արդյունավետ:
Երբ երկար ժամանակ սովոր ես լինում այս ժամանակին, փողոցային ժամանակը սկսում է անտանելի թվալ: Դուրս գալ տնից, քայլել, Ա կետից հասնել Բ կետ, ոտքով, մետրոյով, տրոլեյբուսով, մեքենայով, խցանումներ, վթարներ՝ ժամանակը անցնում է, չես հասցնում, խաչմերուկներում էլ կարմիր լույսն է... ու անցնում է օրդ: Օֆիսային ժամանակում Ա կետից Բ կետը «ուղերձ» հղելու համար բավական է սեղմել ENTER կոճակը, իսկ փողոցում պետք է շարժվել ուրիշ՝ քեզ պես շտապող մարդկանց հետ միասին, արագ, արագ՝ և ոչ միշտ արդյունավետ:
Հիմա գոնե թեյ էլ կարելի է խմել և մտածել մեկ այլ՝ օրեր առաջ կատարված գրառման մասին՝ փոփոխությունների մասին: Հա ի՞նչ, մեկ օր էլ թող երեկոյան լինի ՎԱՖԱՆՏ ԲԼՈԳԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ՀԱՏՈՒԿ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՄԱՄԲ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ...
Կատակ եմ անում:
Ասածս էլ այն է, որ լավ է հանգիստ նստելն ու թեյ խմելը, ժամանակը առաձգական է, ինչպես գիտեք:

Նկարի աղբյուրը՝ http://vetton.ru/25209/

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել