Լյովիկ Զուրաբյանին բոլորը գիտեն իբրևկրկնակի խաղեր տվող: Էդ խորամանկ ակնոցավորը, ցույց տալով իր «ձեռնափայտը», ԱԺ-ում արդարացել է, թե ընդդիմությունն այսօր մի քիչ կաղ է, սակայն պետք չէ դրանից ոգևորվել: Երևի ամաչել է ասել՝ ընդդիմություն գոյություն չունի, ընդդիմությունն իշխանության մանկլավիկն է: Օրեր առաջ նույն Լյովիկը Ծառուկյանի Կենտրոն TV-ով հոխորտում էր, թե ընդդիմությունը երբեք այսքան կազմակերպական, ինտելեկտուալ, ֆինանսական, ինֆորմացիոն ու այլ ռեսուրսներ չի ունեցել, ու Սերժ Սարգսյանին առաջարկում էր «լավով գնալ»: Սերժ Սարգսյանը, սակայն, լավով չգնաց, այլ բոլորին ուղարկեց գրողի ծոցը: Ոմանց գրպանները լցվեցին, ոմանց թեթև վախեցրին, ոմանք քյաստըմ տվին, կարծես օբյեկտի կռիվ էր եղել, դեռ մի հատ տղա բերեցին դրսից բարիշացնող: Իսկ Լյովիկը դեռ մտմտում է՝ ինչպես դրսևորել իրեն, որ կաղ «ընդդիմության» կերպարը լեգիտիմանա, ու մարդկանց թվա, թե իսկապես թայմ աութի մեջ են: Բայց նրանց լափշաներն էլ ոչ մի ականջի կախել չի լինում, բարեբախտաբար:
Երևի իրենց ականջներից կախեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել