BlogNews.am -ում հայտնվել է մարդամեկի գրառումը, ով աչքի ընկելու համար հասցրել է մեզ «երկերեսանի» կոչել: Պատճառն այն է, որ գնացել ենք դիմավորելու Յուվենտուսի ֆուտբոլիստներին: Կրկնում եմ` դիմավորելու Յուվենտուսի ֆուտբոլիստներին: ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ ԵՆՔ: Ես վերջին տարիների բացարձակ ոչ մի խաղ բաց չեմ թողել իմ հավաքականի, վնասել եմ ձայնալարերս, ամբողջ ոգով երկրպագել: Այդպես է լինելու նաև հոկտեմբերի 12-ին, առանց մի կաթիլ կասկածի: Իմ եռագույնը, որը իմ գլխավերևում է սենյակումս, մասնակցել է վերջին տարիների բոլոր խաղերին: Իսկ Յուվեն իմ սիրելի ակումբն է, և մեկ կյանք եմ ապրում ու հնարավոր է` նրանց երբեք էլ չտեսնեմ: Հեղինակ, ավելի լավ է այլ քայլերով աչքի ընկնել, քննադատելուց հեշտ բան չկա: Քեզ առաջարկում ենք հանդիպել մեր ֆան ակումբի հետ, զրուցել, հետո նոր արդեն մեր մասին կարծիք կկազմես: Շնորհակալություն: ՀԱՅԵ~~~Ր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել