ԱՄՆ–ում մահապատիժն ավելի թանկ է նստում, քան ցմահ դատապարտվածին պահելը։
Այնուհանդերձ, աշխարհի ամենադեմոկրատական երկիրը բնավ էլ մտադիր չէ հրաժարվել մահապատժից։ ԱՄՆ–ի 32 նահանգում կիրառվում է մահապատիժ։ Այն կարող է իրականացվել 5 ձևով. մահացու ներարկումներ, էլեկտրական աթոռ, կախաղան, գնդակահարում, գազի խցիկ։ Մի քանի նահանգներում մեղադրյալն ինքն է ընտրում մահապատժի ձևը։ Մահապատիժների թվով առաջատարը Վիրջինիա նահանգն է։ Քննարկվում է այն հարցը, որ մահապատիժը տարածվի նաև խիստ վտանգավոր անչափահաս հանցագործների վրա։
Մահապատժի վերացման մասին լրջորեն ոչ մեկը չի խոսում։ Ամերիկացիները վախենում են, որ կտուժի իրենց անվտանգությունը։ Եվ պատրաստ են դրա համար վճարել։ Դատավճռի կայացումն ու իրականացումը հաճախ հասնում է 2 միլիոն դոլարի, այն դեպքում, երբ 30 տարի մեկ կալանավորի պահպանումը խիստ ռեժիմի բանտում արժե 700 հազար դոլարից ոչ ավել։ Երդվյալների ընտրությունը` դատավարության համար, որը կարող է ավարտվել մահվան վճռով, սովորական մի քանի ժամվա կամ օրերի փոխարեն տևում է մի քանի շաբաթ, իսկ այդ ընթացքում պետք է վարձատրվեն դատախազները, փաստաբանները և այլն։ Դատավարությունը կարող է տևել ամիսներ։ Այդ ամբողջ ընթացքում իշխանությունները վճարում են հյուրանոցի վարձակալական գումարներ, այդ հյուրանոցում լրիվ մեկուսացված և լավ պայմաններում ապրում են երդվյալ ատենակալների 24 անդամները` 12 գործող և 12 պահեստային։ 

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել