Վերջին շրջանում շատ են շեշտում 90-ականներ, 90-ականներ, թե ինչ իռոնիա կա դրա տակ, ես չեմ հասկանում... Ասեմ, իմացեք, որ այդ նույն 90-ականների երգիչները մինչ հիմա էլ երգում են և ավելի շատ պահանջարկ ունեն: Ի գիտություն շատերի` 90-ականների մութ ու ցուրտ տարիներին շատ ավելի դժվար էր, ու ժողովուրդն ուրախանալու սիրտ չուներ: Այդ երգիչները թեկուզ դժվարությամբ, բայց կարողացան փոքր-ինչ ուրախություն մտցնել ժողովրդի սրտերը... Իսկ հիմա տեխնիկան այնքան է զարգացել, որ ով ասես կարող է արտասանել, և այդ արտասանությունը կդառնա երգ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել