Hartak.am–ը գրում է.

-Սիլվա, Դուք հայկական էստրադայի ամենահեզիկ- նազիկ երգչուհին եք: Ձեր բնավորությունն ու արտաքինը համընկնո՞ւմ են միմյանց:

-Չգիտեմ… Ես ներքուստ որքան ուժեղ, նույնքան էլ նրբազգաց մարդ եմ… Համենայնդեպս ես այն եմ, ինչ որ կամ։ 

-Գաղտնիք չէ, որ արվեստը Ձեր ընտանեկան բիզնեսն է: Նաև գաղտնիք չէ, որ գործընկերները երբեմն այս կամ այն հարցի շուրջ վիճում են: Ձեր միջև ևս վեճեր լինո՞ւմ են:

-Իհարկե,առանց տարաձայնությունների գործը գլուխ չի գա։ Ճիշտ է, ոչ բոլոր դեպքերում է այդպես լինում, բայց դա նորմալ երևույթ է, որը կարող է հանդիպել կյանքի յուրաքանչյուր ոլորտում։

-Հայտնի է, որ Ձեր հայրը  ձեր ընտանիքի շարժիչ ուժն է: Նա ամենուր Ձեզ հետ է՝ նկարահանման հրապարակում, համերգային շրջագայությունների ժամանակ: Հարազատ մարդու այդպիսի ներկայությունից չե՞ք նեղվում:

-Հայրս ինձ համար   ամենավստահելի պրոդյուսերն է: Իմ հայրն է միայն քնածս ժամանակ, մնացած դեպքերում գործընկերս է: Ես հորս վստահում եմ ամեն առումով, նա իմ մասին գիտի գրեթե ամեն ինչ: Թյուր է ժողովրդի մոտ ստեղծված այն կարծիքը, թե հայրս խիստ է իմ հանդեպ: Այդպես չէ, նա իմ պրոդյուսերն ու ամենալավ ընկերն է ու նրա ներկայությունը երբեք ու ոչ մի առումով ինձ չի խանգարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել