Նկատե՞լ եք, որ ով Արցախ ա գնում, դրա մասին այնպիսի ոճով ա պատմում, ասես հերոսություն ա անում: Նույն կերպ Արցախում ապրելն ա հերոսություն ընկալվում և այդպես ա ներկայացվում: Մենք պետք է փոխենք էս վերաբերմունքը: Արցախը չի կարող 20-30 և ավելի տարիներ դիտվել, ընկալվել որպես պատերազմական գոտի: Պատերազմական գոտում վերաբնակեցում չի լինում, այնտեղից փախնում են: Ցանկացած մեկը որ ասում է, թե Արցախը պատերազմական գոտի է, վնասում է Արցախին, որովհետև պատերազմական գոտում ներդրումներ չեն անում, այնտեղ զբոսաշրջիկներ չեն գնում: Պատերազմական գոտում հումանիտար օգնություն են բաժանում և վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել