Եվս մեկ անգամ համոզվեցի, որ Հայաստանում կան լավ իրավաբաններ, փաստաբաններ, սահմանադրագետներ և ոլորտի շատ ու շատ գիտակներ, սակայն այս ամենի հետ մեկտեղ իրավական-քաղաքական իրավիճակը չի «համագործակցում» ոլորտի բանիմաց մարդկանց հետ:
Նախորդ տարի «կուտակայինի» առաջ քաշած դժգոհությունների միակ պատճառն, ըստ իս, ոչ այնքան «կուտակայինի» անհրաժեշտության կամ հակառակի մեջ էր, այլ նրանում, որ ԿԲ-ն ասում էր մի բան, ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ ասում էր բոլորովին այլ բան, ՊԵԿ-ն ասում էր ուրիշ բան, և արդյունքում գործատուն, աշխատողն ու բոլոր բոլորը բան չէին հասկանում:
Այսօր նույն պատկերն է, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը կարող է ասել մի բան, որը կհերքի ՀՀ պաշտոնյաների բոլոր իրավական հայտարարությունները: 
Հայաստանում իրավական կազուս է, ստեղծվել է մի իրավիճակ, երբ խնդիրը կարող է մի վայրկյանում գլխիվայր շրջվել, և այս ամենը Հայաստանի հուզական հասարակության ֆոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել