Վերջին օրերի թոհուբոհի մեջ աննկատ անցան Գյումրիի տեռորիստական գործողության քննության 2 կարևորագույն նորություն։

1. Հայ քննիչները փաստացիորեն զրկված են քննությանը մասնակցելու, հանցագործության կասկածյալին հարցաքննելու, նրա հետ այլ քննչական գործողություններին մասնակցելու հնարավորությունից։

2. Մարդասպան (ներից մեկը հանդիսացող) ալկաշ պոռնկաձագին Հայաստանի կողմից տրամադրված հանրային պաշտպանը դադարեցրել է գործի քննությանը իր մասնակցությունը։ Ով քրեական դատավարության օրենսդրությանը ծանոթ է՝ գիտի, որ ներգրավված պաշտպանը քննության մասնակցությունից հեռացվում է 2 պատճառով. 
1. կամ իր անձնական, շատ հիմնավոր պատճառներով (տուժողների հետ անձնական հարաբերություններ և այլ։ Հակառակ դեպքում փաստաբանի էթիկան նրան կաշկանդում է հրաժարվել պաշտպանյալից՝ ինչ հանցագործություն էլ վերջինս արած լինի)։ Այդպես լինում է պաշտպանին քրեական դատավարությունից հանելու թերևս ոչ ավելի, քան թերևս 2-3 տոկոսի դեպքում։

2. Իսկ պաշտպանին քրեական դատավարությունից հանելու դեպքերի գրեթե 95 և ավելի տոկոսը բաժին է ընկնում դեպքերին, երբ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ (կասկածյալը, մեղադրյալը, և այլն) ԻՆՔՆ Է ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՏՎՅԱԼ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։

Հիմա ինձ ասեք, թե այդ ի՞նչ գաղտնիքների ու հանգամանքների բացահայտումից է վախենում ռուսական կողմը, որ հայկական քննիչներին զրկած է պահում ինֆորմացիայից և իր ձեռքում գտնվող մեղադրյալին ստիպել է հրաժարվել հայ պաշտպանից՝ նույնիսկ նրա միջոցով ինֆորմացիայի արտահոսք թույլ չտալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել