Վերջին օրերի ամենաանհեթեթ արտահայտությունները եթե միացնենք իրար, կստացվի սենց մի բան.

Ա՛յ հակառուս սադրիչներ, մի քաղաքականացրեք հայ ընտանիքի սպանությունը և պղտոր ջրում ձուկ մի որսեք, որովհետև տականքն ազգություն չունի:

Սրա մոտավոր անալոգիան 14-րդ դարում.

Ա՛յ անհավատ հերետիկոսներ, մի օգտվեք ձեր բանականությունից` հասկանալու համար, թե ինչու ենք մարդկանց եփում եռացող կաթսաներում, որովհետև ձեր երկրային կյանքը մեծ նշանակություն չունի:

Ավելի ուշ` 17-րդ դարում.

Ա՛յ տգետ ենթականեր, մի փորձեք խառնվել իշխանության ձևավորմանը և մի քննադատեք թագավորներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել