Երեկվա սարսափելի ոճրագործության հիմնական դասն այն է, որ հերթական անգամ ապացուցվում է Օտտո Բիսմարկի հայտնի պնդումը, ըստ որի՝ Ռուսաստանի ստորագրած ցանկացած պայմանագիր չարժե ավելին, քան այն թղթի արժեքն է, որն օգտագործվել է այդ պայմանագրի տեքստը գրելու համար։ 
Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազան տեղակայելու 1997թ. պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում էր, որ Հայաստանում ռուսական բազայի զինվորների և նրանց ընտանիքի անդամների հանցագործությունները ընդդատյա են հայաստանյան արդարադատությանը։ Պահը եկավ, ու պարզվեց, որ ռուսները թքած ունեն իրենց ստանձնած պարտավորության ու Հայաստանի պետության վրա։ Հաաստանի և Ռուսաստանի միջպետական, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրերով նախատեսվում է նաև, որ Հայաստանը հարձակման ենթարկվելու դեպքում ռուսական զինված ուժերը պետք է օգնություն ցուցաբերեն Հայաստանին։ Արդյո՞ք իմաստ ունի սպասել այնքան, որ չպատճառաբանված ռուսամետության պատճառով աշխարհից մեկուսացված ու իզգոյացված Հայաստանը որևէ կողմից հարձակման ենթարկվի, որպեսզի հասկանանք, որ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ Է ԻՐ ՆԱԵՎ ԱՅՍ ՄԵԿ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ։
Իսկ արդյո՞ք ավելի ազնիվ չի վտարել Հայաստանից օկուպացիոն զորքը, բարելավել հարաբերությունները քաղաքակիրթ աշխարհի հետ ու ինտեգրվել անվտանգության եվրոպական /հյուսիսատլանտյան միջազգային գործուն համակարգերում։
Թե՞, այդուհանդերձ, հայությանը դուր է գալիս 100 տարին մեկ հանուն ռուսների ցեղասպանության ենթարկվելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել