Գլուխկոտրուկ 
1. Էդ պատվիրակությունը եկել է պատժելո՞ւ ռազմաբազայի ղեկավարությանը, թե՞ ծածկադմփոց անելու (նախ թող վերջիններս հաշվետվություն տան, թե ոնց է լինում, որ զինվոր է անհետանում զորամասից): 
2. Կարո՞ղ է շոու էր ռազմական ղեկավարների այսօրվա հանդիպումը:
3. Ո՞նց եղավ, որ ժամեր շարունակ մեր ոստիկանությունը փնտրում էր, չգտավ ու ռուս սահմանապահները «բռնեցին» սահմանի վրա: 
4. Էսքան ժամ է՝ դեռ ոչ նկար կա, ոչ էլ տեսանյութ՝ որպես ապացույց, որ դրան բռնել են, ու դատաքննություն է ընթանում: 
5. Ինչո՞ւ են քննությունը վարելու իրենց և ոչ թե մեր իրավապահները, եթե երկկողմ պայմանագրով ասվում է, որ ռուսական ռազմաբազայից ԴՈՒՐՍ կատարված հանցագործությունները քննվելու են մեր օրենսդրությամբ՝ По делам о преступлениях и иных правонарушениях, совершенных на территории Республики Армения лицами, входящими в состав российской военной базы, и членами семей этих лиц, применяется законодательство Республики Армения, действуют ее компетентные органы.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել