Երեխեք, այսօր մի դեպքի ականատես եղա։ Այս մարդը գնացել էր վարչական շրջան իր բաժին մթերքը ստանար, որը բաժանում էին սոցիալապես անապահով մարդկանց, նրան ասացին, որ գնա, քանի որ էլ չունեն փաթեթ, այս մարդն էլ պատասխանեց․  «ախր սոված եմ է» ու թողեց գնաց։ Գտա այդ մարդուն, գնացինք որոշ մթերք գնեցի նրա համար և երբ տուն էի տանում իրեն, ճանապարհին իմացա, որ ազատամարտիկ է, առաջին կարգի հաշմանդամ, ոչ ոք չունի, մի աղջիկ, այն էլ ամուսնացել գնացել է։ Ապրում է 34.000 դրամ թոշակով։ Սենյակը, որտեղ բնակվում է, մի խարխուլ քարե 4 պատից բաղկացած տեղ է, հոսանքազրկված է, ասում է պարտքը 47.000 դրամ է, որը չունի, որպեսզի վճարի։ Երեխեք ջան, տեղադրել եմ հոսանքի կտրոնը, խնդրում եմ ով ունի հնարավորություն փոքրիկ փոքրիկ փոխանցումներ անենք, օգնենք այս մարդը գոնե լուսավոր սենյակում անցկացնի Նոր տարին, իսկ եթե ձեր մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան թեկուզ շաաատ փոքրիկ սնունդի տոպրակ տանել կամ գոնե հաց, զանգահարեք նրան 093 18 00 97 Ռուբեն։ Շնորհակալ եմ։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել