Ես չեմ հասկանում ի"նչ է նշանակում «Դ. Ասկերովը, որպես ցմահ դատապարտյալ հնարավորություն ունի ներման խնդրագրով դիմել ԼՂՀ Նախագահին», հիմարությու"ն, թե" մեծ մեծարանք Հայ պատանուն անողոքաբար սպանողի հանդեպ:

Նախ սկսենք նրանից, որ այս դատական գործնթացը սկզբից մինչև վերջ խեղկատակություն էր: Գուլիևին ու Ասկերովին պեպտք է մահապատժի ենթարկեին հենց Քարվաճառում, պատճառը «զինված դիմադրություն»:

Բայց սրա փոխարեն մարդիկ այս անասուններին բերում են Ստեփանակերտ, վերաբերվում մարդավյել, հագցնում մարդու շորեր և սա բավական չհամարելով, հնարավորություն են տալիս ներման խնդրագրով դիմել ԼՂՀ նախագահին:
Հետաքրքիր է, եթե նրանց կարգավիճակում հայերի լինեին ադրբեջանակն իշխանությունների ձեռքում, ի"նչ կլիներ,- հավանաբար` «սրտի կաթված»  կամ  «ինքնասպանություն» ու նմանատիպ այլ խեղկատակություններ:

Ներել թշնամուն ` նշանակում է բռնաբարություն սեփական անձի հանդեպ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել