Ընկերներն այն մարդիկ են, ովքեր գիտեն քեզ այնպիսին, ինչպիսին կաս, հասկանում են՝ որտեղ ես եղել, ընդունում են այն, թե ով ես դարձել ու դեռ ոգևորում ու ոգեշնչում են քեզ աճել ու զարգանալ։ Այս մարդիկ յուրահատուկ են ու պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։

 1  Քո ժամանակը լավագույնն է, որ կարող ես տալ։ Քո հարաբերություններում դու չես կարող ավելի գնահատելի բան տալ, քան անկեղծ ու ամբողջական ուշադրությունը։ Ինչ-որ մեկի հետ լինելիս լսելն առանց ժամացույցին նայելու ու առանց արդյունքների սպասելու սովորեցնում է սիրել։ Այլ կերպ ասած՝ սիրո մեջ հաջողությունը սիրելն է և ոչ թե սիրո արդյունքը։ Այնպես որ, ոչ թե որոշակի նպատակով և/կամ պատասխան տալու համար լսիր, այլ իսկապես հասկանալու համար։

 2  Այն, ինչ մեզ տարբեր է դարձնում, մեզ դարձնում է յուրահատուկ։ Մի շտապիր դատել մյուսներին ու ծաղրել նրանց միայն նրա համար, որ նրանք տարբեր են։ Եվ դադարիր գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր քեզ «ընկեր» են կոչում ու հետո դատում ու ծաղրում քեզ։ Հարգիր մարդկանց օրիգինալ լինելն ու գնահատիր դա։ Ինքդ օրիգինալ եղիր։ Դադարիր ուրշներին ինչ-որ բան ապացուցելու հիմար սովորությունդ և ինքդ քեզ կազատես ու հնարավորություն կտաս հասնել նրան, ինչ առավել կարևոր է քեզ համար։ Երբեմն դու պետք է ինքդ քեզ հիշեցնես, որ դու ստիպված չես լինել ու անել այն, ինչ մյուս բոլորն են անում։ Ուշադիր եղիր, որ այս մասին հիշեցնես ընկերներիդ ու աջակցես նրանց իրենց սեփական ճանապարհով ընթանալիս։

 3  Սերը ստեղծված է կիսելու համար։ Այնքան մարդիկ իրենց սերը «պահում» են ու ցույց չեն տալիս։ Նրան մտածված խուսափում են իենց սիրտը ներդնել փոխհարաբերությունների մեջ, հանձնվել, բացվել ու կիսվել, որովհետև նրանք ցանկանում են դա պահել ճիշտ մարդկանց (լավագույն ընկերների, իրենց զույգերի համար և այլն) ու կրքերի համար։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ երբ ճիշտ մարդիկ ու կրքերը գալիս են, նրանք չեն գիտակցում դա, նրանք չգիտեն, թե ինչպես բացվեն ու ոչինչ չգիտեն սիրելու մասին։

 4  Բարության փոքրիկ քայլերը մեծ նշանակություն ունեն։ Այնքան փոքր բան է թվում, սակայն մեր զբաղված կյանքում մենք հաճախ մոռանում ենք, որ բարի բառերը, օգնող ձեռքը, ժպիտն ու արագ ասված շնորհակալությունը կարող է մարդու կյանքում իսկական պայծառ կետ դառնալ։ Եվ լավագույնն այն է, որ երբ օգնում ես շրջապատիդ ժպտալ, դու ինքդ ես ժպտում։

 5  Առանց ազնվության չկա ընկերություն։ Ազնվությունն իմաստության գրքի առաջին գլուխն է։ Ազնվությունն առաջ շարժվելու միակ ճանապարհն է։ Միշտ ավելի լավ է մարդկանց միանգամից ճշմարտությունն ասել։ Այնպես որ, երբեք մի խաղա մարդկանց մտքերի ու սրտի հետ։  Ճշմարտությունն ասելն ու ինչ-որ մեկին արտասվել ստիպելն ավելի լավ է, քան ստելն ու ինչ-որ մեկին ժպտալ ստիպելը։ Խոսիր ու ապրիր ճշմարիտ ամեն օր, անընդհատ։

 6  Նվիրվածությունն ամեն ինչ է։ Իրական սերն ու ընկերությունն անբաժան լինելու մեջ չէ։ Այս հարաբերությունները երկու անձանց միմյանց հավատարիմ մնալուն է վերաբերում նույնիսկ այն դեպքում, երբ նրանք միասին չեն։ Երբ ամեն ինչ հարաբերություններին է վերաբերում, հավատարիմ մնալը երբեք ընտրություն չէ, այլ պարտավորվածություն։

 7  Շփումը պահելն ու միմյանց հասնելը չափազանց կարևոր է։ Դու պետք է քեզ համար կարևոր մարդկանց հետ կապը պահպանես, ոչ թե որովհետև քեզ հարմար է, այլ որովետև նրանք արժանի են հավելյալ ջանքերի։ Հիշիր, դու կարիք չունես որոշակի թվով ընկերներ ունենալ, այլ մի քանի հոգի, ում կարող ես ամբողջությամբ վսահել։ Այս մարդկանց ուշադրություն դարձնելը պետք է միշտ առաջնային լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել