Կամռադներ... ասեմ, մեջս չպահեմ... ճառ ասել ա, զանգ կախել չի, բայց դե...
ընենց կուզեմ էս գիշեր մեկը դուխ աներ ու քշեր գռուզավիկով էդ ֆրանսիական նկարչիստի արձանը քանդեր ջարդուփշուր աներ

ախր այ ասում եք` Նոյի տապան... ռաբիզություն...
ախր կրկնվեմ` էս ֆրանսիայի հրապարակը ու էդ արձանը գտնվում են քաղաքի մի ընենց կետում որ ... արա ոնց ասեմ... Կոմիտաս, Սարյան, Մաշտոց, Սայաթ Նովա, Խաչատրյան, Թամանյան... զգում եք ժամանակների կապը... ու էդ կուլմինացիայի կետում նկարչիստ... դուք ջոկում եք որ ֆրանսիացիք (տեղի անմեղսունակ էշերի օգնությամբ) դրանով խորխել են մեր երեսին... փչացրել են (ամենավատ իմաստով) մեր ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ արժեքային բևեռը... արդեն աֆրիկա էլ չենք է... արա գժվում եմ...
ասենք էդ տեղում կարելի էր միայն Նարեկացու արձանը դնել... կամ եսիմ... ես դեմ կլինեի, բայց ասենք ... Ներսես Շնորհալի... Խրիմյան Հայրիկ... ասենք եթե Աշոծյանը Անահիտի գլուխը վազվռատ աներ, դա կարելի էր դնել... Մոնթե Մելքոնյան վերջ ի վերջո (կակռազ Ֆրանսիայում էլ նստել ա)... բայց դե նենց կետ ա որ երևի պետք էր ազատ թողնել...
ու բոցը ինչ ա` էդ նկարչիստին Ֆրանսիայում սկի մարդ չգիտի... վիձիծիլի Ռոդենն ա սարքել... Ռոդենը չի է... Ռոդենի ցեխն ա... մասցերսկո ա ունեցել որ էդ արձաններից սերիաներով բաց են թողել իրա բանվոր-ուսանողները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել