Լավ կլիներ, որ մեզանում էլ ընդունված ավանդույթ լիներ, որ ամեն տարվա վերջին կամ սկզբին կամ, առհասարակ, ժամանակ առ ժամանակ հանրապետության նախագահը մամուլի ասուլիս հրավիրեր, որտեղ ներկայացված կլինեին ոչ թե հինգ, այլ գոնե հիսուն լրատվամիջոց կամ, օրինակ, հասարակական-քաղաքական գործիչներ մասնակցեին։ Սա հնարավորություն կտար թեկուզ «գրած» հարցերի միջոցով որոշակի հստակություն ստեղծել երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտների քաղաքականության, ծրագրերի և առաջնահերթությունների մասին։ 
Թե չէ, ինչ-որ միջոցառումների ժամանակ կցկտուր հարցուպատասխանների ժամանակ ենք էտ մարդու ձենը լսում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել