Ակնհայտ և տեսանելի է, որ Հայաստանն այս անկախության 24 տարիների ընթացքում բավականին «զարգացել է»։

Եվ այսօր մենք կարող ենք փաստերով խոսել և ասել, որ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ առումով հսկայական առաջընթաց ունենք: Եկեք վերլուծենք երեք փուլային դաշտում`

Առաջին փուլ՝ 1989-1998 համատարած ռեկետ, այս տարիների ընդդիմախոսներին և քաղաքական հակառակորդներին ուղղակի հրապարակային գնդակահարում էին հասարակության աչքի առաջ և մնում անպատասխան:

Երկրորդ փուլ՝ 1999-2008 ռեկետ, սպանում էին միայն ծայրահեղ դեպքերում (ասենք Ռոբ բառի համար), իսկ առաջին փուլի հրապարակային էլեմենտները դեռ զգացվեցին 2007 մարտի 1-ին:

Երրորդ փուլը, այ սա իսկական ժողովրդավարական պոռթկում էր` ոչ մի սպանություն և ռեկետ։
Միայն օրինական թալան և սաշիկացում` պետական ապարատների աջակցությամբ, իսկ սպանությունն իր տեղը զիջեց քաղաքակիրթ ԾԵԾԻՆ, մարդուն կարող են ծեծել դաժանաբար բայցցցց հնարավորություն է տրվում գոնե ապրելու:

Հ.Գ
Տեսնու՞մ եք՝ ինչ հսկայական աշխատանք է կատարվել հանուն բարեկեցության Օլիգարխների և չինովնիկների ընտանիքների համար....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել