«ՉԻ»-ում Լևոն Զուրաբյանի ընդարձակ հարցազրույցն է լրագրողին «Շատ շուտով անցնելու ենք վճռական գործողությունների» վերնագրով, որտեղ խոսվում է նաև վերջերս տեղի ունեցած ծեծի ու հարձակումների մասին ևս:
Եվ ի՞նչ եք կարծում, գուցե հենց այս ամենն ինչ-որ երրորդ ու՞ժ է կազմակերպում, որ անցնեն վճռական գործողությունների… Գուցե նպատակը ձախողված թեժ աշնան փոխարեն թեժ ձմեռ ե՞ն ուզում կազմակերպել… Այլապես ի՞նչ է նշանակում նրա արտահայտությունը. «…շատ շուտով ժողովրդի հետ միասին անցնելու ենք վճռական գործողությունների»:
Գուցե ինչ-որ մարդկանց թիկնապահնե՞ր են ուզում թեժացնել Ամանորը, Ծննդյան տոները…Շատ է հիշեցնում 90-ականները…
Նույն հարցազրույցում նա դրամի արժեզրկման գործում մեղադրում է միայն ու միայն իշխանություններին՝ երկրորդական համարելով արտաքին գործընթացներն ու արտաքին ֆինանսական շուկաներում տեղի ունեցող վայրիվերումները: Այդ դեպքում հարցնենք սույն պարոնին, թե ինչով է բացատրում գրեթե նույնանման իրավիճակը Վրաստանում, որի թիկունքին ողջ Եվրոպան է ու իհարկե ԱՄՆ-ը…
Այսքանից հետո, իհարկե, նպատակը պարզ է՝ կրկին անգամ սևացնել գործող իշխանություններին, ձախողված թեժ աշնան փոխարեն գնալ հերթական «թեժացման»…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել